Եղունգի ներաճ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Եղունգի
ներաճ

օրթոպեդիկ կենտրոն

Եղունգների ներաճը հայտնի է օնիխոկրիպտոզ բժշկական անվանմամբ: Այն արտահայտվում է եղնգաթերթիկների ներաճով հարեղնգային թմբիկների մեջ՝ առաջացնելով ցավ, կարմրություն,այտուց, բորբոքում և հարեղանգային թմբիկների պաթոլոգիկ գերաճ (հիպերգրանուլյացիա):

Ներաճին նպաստող գործոններն են

Ժառանգական նախատրամադրվածություն
եղունգի սխալ կտրվածք
գերքաշ
սնկային ախտահարումներ (օնիխոմիկոզ)
սխալ ընտրված (նեղ) կոշիկներ
հարթաթաթություն
եղունգի կառուցվածքի խախտումներ (օնիխոդիստրոֆիա, օնիխոգրիֆոզ)
հարեղնգային թմբիկների անատոմիական բարձրադիր կառուցվածք
հղիություն
տրավմայի հետևանք

Հնարավոր բարդությունները

բորբոքում, որն ուղեկցվում է ուժեղ ցավով, այտուցով 
հարեղնգային թմբիկների գերաճ, հատիկավորում (հիպերգրանուլյացիա)
պոդոլոգիական խնդիրներ

Եղունգի ներաճը կլինիկորեն ունի բարդության երեք աստիճան

Առաջին աստիճանի ժամանակ նկատվում է աննշան այտուց ներաճած եղունգի շրջակայքում, մաշկը կարմրում է, քայլելու ժամանակ թույլ ցավեր են լինում: Եղունգի թմբիկի արտառոց փոփոխություն, բորբոքում չի դիտվում:
Երկրորդ աստիճանի՝ միջին բարդության դեպքում ախտահարված փափուկ հյուսվածքն ավելի զգալի է բորբոքվում, առաջանում են ուժեղ ցավեր, որոնք անհանգստացնող են դառնում քայլքի ընթացքում:
Երրորդ աստիճանի ժամանակ` ծանր դեպքերում ցավերը սաստկանում են, այտուցն ավելի արտահայտիչ է դառնում, առաջանում է նաև հյուսվածքի գերաճ` հատիկավորում (հիպերգրանուլացիա), թարախային էքսուդատ: Հնարավոր է մարմնի ջերմաստիճանի բարձրացում: