Սկլերոթերապիա

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Սկլերոթերապիա

պոդոլոգիական կենտրոն

Սկլերոթերապիան հատուկ նյութերի (սկլերոզանտների) ներարկման միջոցով անոթների վարիկոզ լայնացման խնդրի հաղթահարման ժամանակակից մեթոդիկա է:

Սկլերոթերապիայի հիմնական առավելությունը կտրվածքների բացակայությունն է. բոլոր գործողությունները կատարվում են ասեղով մաշկի ծակման միջոցով, որն ապահովում է հիվանդի առավելագույն անվտանգությունը և օպտիմալ ֆունկցիոնալ ու կոսմետիկ ազդեցությունը:

Ցուցումներ

անոթային աստղիկներ
անոթների լայնացում
ցանցային, կիսաթափանցիկ երակներ ստորին վերջույթներում

Հակացուցումներ

դեղամիջոցի նկատմամբ անհատական անհանդուրժողականություն, բազմավալենտ ալերգիա
խորը երակային թրոմբոզ և մակերեսային երակային թրոմբոֆլեբիտ
ծանր համակարգային հիվանդություններ (սիրտ-թոքային անբավարարություն, լյարդի երիկամային անբավարարություն)
տեղային կամ ընդհանուր վարակ
հղիություն և լակտացիա
վերահսկվող ներանոթային ներարկման անհնարինություն

Սկլերոթերապիան կարող է սահմանափակվել հետևյալ իրավիճակներում.

Գիրությունը օբյեկտիվ դժվարություններ է ստեղծում համարժեք կոմպրեսիոն վիրակապի կիրառման համար, ինչը նվազեցնում է բուժման արդյունավետությունը և մեծացնում հնարավոր բարդությունների վտանգը և կարող է ստեղծել վերահսկվող ներանոթային ներարկման անհնարինություն:
Հորմոնալ դեղամիջոցների ընդունումը (հորմոնալ հակաբեղմնավորիչ և հորմոնալ փոխարինող թերապիա):
Հղիության պլանավորում. խորհուրդ չի տրվում այն կանանց, ովքեր պլանավորում են հղիանալ առաջիկա 1-1,5 տարում` երակների վարիկոզ լայնացման մեծ հավանականության պատճառով:
Նախորդել է բուժում ալկոհոլիզմի դեմ:
Աշխատանքի և ապրելակերպի բնույթը, ցածր շարժունակությունը և անկողնային վիճակը: