Անոթային հիվանդություններ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Անոթային
հիվանդություններ

պոդոլոգիական կենտրոն

Առողջ ոտքերը ընդհանուր առողջության ցուցիչն են։ Անոթային և էնդոկրին հիվանդությունները հաճախ ազդում են մարմնի այդ հատվածի վիճակի վրա:

ՊՈԴՈԿԼԻՆԻԿ բժշկական կենտրոնում անոթաբանն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում
երակային և զարկերակային համակարգերի դուպլեքս հետազոտություն
վարիկոզ երակների և անոթային աստղիկների վերացում սկլերոթերապիայի միջոցով

Անոթաբանը զբաղվում է անոթների ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է նաև կանխարգելել անոթային համակարգի ձեռքբերովի պաթոլոգիաների զարգացումը:

Անոթաբանին պետք է դիմել, եթե առկա են՝

վերջույթների թմրածություն և թուլություն
մկանների ջղաձգություն
ցավեր քայլքի կամ վազքի ժամանակ
վերջույթների սառնություն կամ գունատություն
այտուցներ ստորին վերջույթներում (ավելի արտահայտված երեկոյան ժամերին)
անոթային աստղիկների առաջացում
նկատելի լայնացած երակներ