Մեր մասին

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Մեր մասին

«Ում ոտքերը ցավում են, ցավում է ամեն ինչ»

Սոկրատես

Հին հունական փիլիսոփա, իմաստուն Սոկրատեսի այս խոսքերից է բխում մեր գործունեության ողջ փիլիսոփայությունը. մենք ձեզ առողջ ոտքեր ենք պարգևում՝ առոողջ մարմին ու առողջ միտք ունենալու համար:

Պոդոլոգիան բժշկության այն ճյուղն է, որը զբաղվում է ոտքերի մորֆոլոգիայի և ֆիզիոլոգիայի գիտական ուսումնասիրությամբ, խնդիրների լուծմամբ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ոտքերի առողջությունն ու էսթետիկ վիճակը անմիջականորեն ազդում են մարդու ապրելակերպի, նրա ինքնագնահատականի և տրամադրության վրա։ Ոտքերի վրա շատ կետեր են կենտրոնացված, և ըստ ոտքերի վիճակի՝ շատ բան կարելի է ասել մարդու առողջության մասին։ Ոտքերն ամենօրյա կենսագործունեության ու շարժի կարևոր բաղադրիչ են, որոնք պատշաճ խնամքի կարիք ունեն:

Խորհրդակցելով մեր մասնագետների հետ՝ դուք կստանաք ամբողջական տեղեկատվություն ձեր ոտքերի վիճակի մասին, նաև՝ առաջարկություններ ճիշտ խնամքի վերաբերյալ։

ՎՍՏԱՀԵՔ ՄԵԶ

Ձեր առողջությունը

Ձեր ընտանիքի առողջությունը

Լավ օրվա սկիզբն ու բարձր տրամադրությունը

Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր այցելուի համար

Ոտնաթաթի խնդիրների նկատմամբ հատուկ վերաբերմունքի մասին հիշատակումներ կան դեռևս անտիկ ժամանակներից:

Հին եգիպտացի բժիշկ Անկմահորի դամբարանում պահպանված փորագրությունները փաստել են դեռևս այն ժամանակ մասնագետի կողմից ոտնաթաթի բուժման ու խնամքի մասին: Նրա գերեզմանը թվագրվել է մոտ մ.թ.ա. 2400 թ.:

Ժամանակակից բժշկության հայրը՝ Հիպոկրատը (ծնված մ.թ.ա. 460 թ.). ուսումնասիրել է ճաքերն ու կոշտուկները և բուժել մահակ ոտքը (երբ ներբանը չի կարող դրվել հատակին): Անգամ կան վկայություններ, որ այնպիսի կարկառուն պատմական դեմքեր, ինչպիսիք են Նապոլեոնը և Աբրահամ Լինքոլնը, ունեին ոտքերի խնամքի իրենց անձնական մասնագետները:

Ոտնաթաթի խնդիրների բուժման մասին առաջին հայտնի գիրքը տպագրվել է 1772 թվականին՝ ֆրանսիացի վիրաբույժի կողմից: Գրքի պահպանված միակ օրինակը վաճառվել է 1000 դոլարով 2014 թվականին։

պոդոլոգիական կենտրոն
պոդոլոգիական կենտրոն

ՊՈԴՈԿԼԻՆԻԿ բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2019 թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում մատուցելով մաշկաբանական, ներզատաբանական, օրթոպեդիկ, կոսմետոլոգիական, լաբորատոր-ախտորոշիչ, ճառագայթային ախտորոշիչ, վերականգնողական ծառայություններ՝ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած լիցենզիային համապատասխան։

պոդոլոգիական կենտրոն