Վարդագույն որքին

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Վարդագույն
որքին

vardaguyn vorqin

Վարդագույն որքինը մաշկի ինֆեկցիոն հիվանդություն է՝ վիրուսային ծագմամբ:

Ախտանշանները

Ի հայտ է գալիս առաջնային օջախը` մայրական վահանիկը՝ անհարթ եզրերով, հիմնականում իրանին, երբեմն նաև ազդրերի և վերին վերջույթների շրջանում, ապա տարածվում: Այն առաջանում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ ուղեկցվող սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդություններից կամ այլ ինֆեկցիաներից անմիջապես հետո:
Բացակայում են քորը կամ այլ սուբյեկտիվ գանգատները՝ կապված ցանի հետ:

Տեղակայումը

իրանի վերին հատված
վերին և ստորին վերջույթների պրոքսիմալ հատվածներ
դեմքը չի ցանավորվում

Բուժումը նշանակվում է՝ կախված բարդության աստիճանից:

Այս հիվանդությունը շատ լուրջ վտանգ չի ներկայացնում օրգանիզմի համար, սակայն հարկ է հիշել, որ տիպիկ ախտանշաններից բացի այն կարող է ունենալ նաև ատիպիկ ախտանշաններ, որոնք բնորոշ են վարդագույն որքինի տարբեր ենթատեսակներին: Սա է պատճառը, որ այն այնուամենայնիվ չի կարելի անտեսել: Վարդագույն որքինն ունի սեզոնայնություն և հաճախ ի հայտ է գալիս գարնան կամ աշնան ամիսներին:

Բժիշկ-մաշկաբանները սովորաբար վարդագույն որքինի ցանն ախտորոշում են զուտ արտաքին զննման հիման վրա: Հազվադեպ, հատկապես մաշկային այլ հիվանդությունները բացառելու համար նրանք կարող են առաջարկել մաշկի քերուկի կամ եզակի դեպքերում՝ արյան հետազոտություն: