Պսորիազ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

psoriaz

Պսորիազը մաշկի, եղունգների և հոդերի քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություն է: «Պսորիազ» անունը ծագում է «Psora»-քորել (քոր գալ) հունական բառից։ Դա ևս մեկ անգամ փաստում է, որ արծաթափայլ-սպիտակ թեփուկներով ծածկված մաշկի ցավոտ քորը այս հիվանդության տիպիկ դրսևորումն է:

Կլինիկական պատկեր

Առաջանում են կարմրավարդագույն պապուլաներ՝ ծածկված արծաթափայլ-սպիտակ թեփուկներով:
Պապուլաների վրա առաջանում են վահանիկներ, որոնց մակերեսը շերտավորված է և թեփոտված:
Ուղեկցվում է ուժեղ քորով և ցավով:
Եղունգները, հոդերը դեֆորմացվում են:

Տեղակայումը

Պսորիազին բնորոշ բծեր կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասի վրա, բայց առավել հաճախ դրանք տեղայնացված են պացիենտի գլխամաշկի, արմունկների, ծնկների և ձեռքերի հատվածներում։

Բուժում

Նշանակվում է տեղային և համակարգային թերապիա:

Խորհուրդ բուժառուին

Խուսափել ստրեսային իրավիճակներից:
Ձեռնպահ մնալ գլյուկոկորտիկոստերոիդային դեղամիջոցների օգտագործումից՝ առանց բուժող բժշկի նշանակման: