Կերատոդերմիա

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Կերատոդերմիա

Keratoderma

Կերատոդերմիան հիվանդությունների խումբ է, որին բնորոշ է մաշկի եղջերացման պրոցեսի խանգարումը:

Կլինիկական պատկերը

Ափերի և ներբանների հատվածներում մաշկի հաստացում, կոշտացում
Տեղային հիպերկերատոզի երևույթներ

Տեղակայումը

Հիմնականում արտահայտվում են ափերի, ներբանների հատվածներում, սակայն հնարավոր է նաև մարմնի այլ մասների ախտահարում:

Ըստ ծագման՝ տարբերակվում են ձեռքբերովի և ժառանգական կերատոզներ: Վերջնականորեն, սակայն, չեն պարզվել հիվանդության պատճառներն ու պաթոգենեզը: Ուսումնասիրությունները փաստել են, որ կերատոդերմիան առաջանում է կերատինի 6, 9, 16 գեների մուտացիաների արդյունքում: Պաթոգենեզում մեծ նշանակություն ունի վիտամին A- ի պակասությունը, հորմոնալ դիսֆունկցիաները, հիմնականում սեռական գեղձերի, բակտերիալ և վիրուսային վարակները, կլիմաքսային շրջանը:

Բուժում

Նշանակվում է տեղային և համակարգային թերապիա:

Խորհուրդ բուժառուին

Ձեռնպահ մնալ առանց բժշկի հսկողության և նշանակման գլյուկոկորտիկոստերոիդային դեղամիջոցների կիրառումից: