Հիպերկերատոզ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Հիպերկերատոզ

պոդոլոգիական խնդիրներ

Հիպերկերատոզն էպիդերմիսի եղջերային շերտի հաստացումն է։ Այն ինքնուրույն հիվանդություն չէ, այն հիմնականում ուղեկցվում է մի շարք դերմատոզներով և էնդոկրին համակարգի խնդիրներով։ Առաջանում է կերատինոցիտների ֆունկցիայի խանգարման հետևանքով։ Առողջ մարդկանց մոտ հիպերկերատոզն առաջանում է հիմնականում նրբանային, կրունկային, իսկ երբեմն արմունկների և ծնկների հատվածում` կախված տվյալ հատվածների գերծանրաբեռնվածությունից և երկարատև շփումից. դա օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է։

Հիպերկերատոզի առաջացման պատճառներն են՝

Մաշկային հիվանդություններ
Էնդոկրին համակարգի խանգարումներ
Ավելորդ քաշ
Հարթաթաթություն
Սխալ կոշիկներ

ՊՈԴՈԿԼԻՆԻԿ-ն առաջարկում է հիպերկերատոզի բուժման հետևյալ ծառայությունները

Խնդրի առաջացման պատճառի հայտնաբերում և բուժում
Ապարատային բժշկական մշակում, հատուկ գործիքներով և SUDA գերմանական միջոցների կիրառմամբ, որոնք պարունակում են սալիցիլաթթու և միզաթթու, ինչը հանգեցնում է հիպերկերատոզի աստիճանաբար նվազեցմանը։
Օրթոպեդիկ անհատական ներդիրների պատրաստում
Տնային խնամքի նշանակում  (SUDA գերմանական միջոցների կիրառմամբ)

Շնորհիվ այս համալիր մոտեցման հիպերկերատոզը աստիճանաբար կնվազի և կդադարի անհանգստացնել։