Կրունկների ճաքեր

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Կրունկների
ճաքեր

Ճաքերը մաշկի ամբողջականության խախտման, էպիդերմիսի առաձգականության ու էլաստիկության կորստի հետևանք են: Մաշկի վրա տարբեր գործոնների ազդեցության ներքո խաթարվում է հիդրոլիպիդային հավասարակշռությունը:

Կրունկների ճաքերը կարող են լինել ինչպես փոքր ու աննշան, որոնք ցավային զգացողություններ չեն առաջացնում, այնպես էլ արյունոտ ու խորը բացվածքներով, որոնք հանգեցնում են ցավի քայլքի ժամանակ:

Կրունկների ճաքերը կարող են առաջանալ ցանկացած տարիքի և սեռի անձանց մոտ: Դրանց ժամանակին չբուժումը հանգեցնում է խորության ավելացմանը, սուր ցավի և բորբոքման նշանների առաջացմանը, որոնք խանգարում են բուժման գործընթացին:

Տարբերակում են՝

Մակերեսային կամ էպիդերմալ ճաքեր, որոնք տարածվում են միայն ենթամաշկային շերտերում և ապաքինումից հետո հետքեր չեն թողնում:
Խորը և դերմալ ճաքեր, որոնք ընդգրկում են բուն մաշկի շերտերը, և ապաքինումից հետո հնարավոր է սպիների առաջացում: Խորը ճաքերը կարող են լինել ցավոտ և հնարավոր է արյունահոսություն:

Կրունկների ճաքերի առաջացման պատճառները կարող են լինել էկզոգեն և էնդոգեն:

Արտաքին գործոններից են՝

Կլիման և շրջապատող միջավայրի պայմանները
Անձնական հիգիենան
Ոտքերի նկատմամբ ոչ ճիշտ խնամքը
Ոչ ճիշտ ընտրված կոշիկը
Դեղամիջոցների ընդունումից առաջացած հետևանքները

Էնդոգեն գործոններից են՝

Շաքարային դիաբետը կամ վահանաձև գեղձի հիվանդությունները
Ալերգիան
Հորմոնալ խանգարումները
Սիրտ-անոթային անբավարարությունը
Մաշկի բնական ծերացումը
Մաշկային հիվանդությունները (նեյրոդերմիտ, դերմատիտ, էկզեմա, պսորիազ)
Սնկային ախտահարումները
Ոտնաթաթի դեֆորմացիաները
Գերքաշը