Կրնկախիթ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Կրնկախիթ

Կրնկախիթը ներբանային հատվածում ոսկրային գերաճ է՝ խիթանման ելուստի՝ էկզոստոզի տեսքով: Հիվանդությունն արտահայտվում է ներբանային հատվածի ուժեղ ցավերով:
Կրնկախիթը կարող է զարգանալ ներբանային ջլի խրոնիկ բորբոքման ֆոնին: Այն շարակցական հյուսվածքի բարակ, սակայն ամուր շերտ է, որը մատները կապում է կրունկի ոսկորին: Այն պատասխանատու է ոտնաթաթի կամարի ձեւավորման և ոսկրերի կայունացման գործում և քայլելու ընթացքում զգալի ազդեցության է ենթարկվում:

Առաջացման պատճառները

մեծ տարիք (60 տարեկանից հետո հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է նյութափոխանակության խանգարումների և ստորին վերջույթներ արյան մատակարարման նվազման պատճառով);
գիրություն (ավելորդ քաշը ջլի վրա ավելորդ ազդեցության պատճառ է)
հարթաթաթություն, ոչ պատշաճ քայլք (ոտքի ծանրաբեռնվածությունը բաշխվում է անհավասարաչափ, ինչը հանգեցնում է դրա որոշ հատվածներում վնասվածքների առաջացմանը)
օրթոպեդիայի տեսանկյունից ոչ ճիշտ կոշիկների կրում (բարձրակրունկներ և այլն)
ողնաշարի կորություն (սկոլիոզ) և հենաշարժողական համակարգի որոշ այլ հիվանդություններ
հղիություն (ծանրության կենտրոնի տեղաշարժ, հորմոնալ ֆոնի և նյութափոխանակության փոփոխություններ)
դիաբետ
ոտքերի ոսկորների և հոդերի հիվանդություններ (արթրոզ, ռևմատոիդ և պսորիատիկ արթրիտ և այլն), ինչպես նաև դրանց բուժման համար հորմոնալ միջոցների օգտագործումը

Ախտանշաններ

Կրնկախիթի առաջին ախտանշանը ցավն է: Հիվանդության զարգացման սկզբնական փուլում այն զգացվում է որպես անհարմարություն և միայն առավոտյան ժամերին: Շատերը քայլելիս կրունկի մեջ մեխի զգացողություն են ունենում: Հետագայում անհարմարությունը վերածվում է ցավի:

Որպես «մասնագիտական հիվանդություն»՝ կրնկախիթը բնորոշ է նաև մարզիկներին, պարողներին, զինծառայողներին, ինչպես նաև այն մարդկանց, որոնց աշխատանքը կապված է երկարատև կանգնելու կամ կոշտ մակերեսի վրա անընդհատ քայլելու հետ:

Ախտորոշում և բուժում

Կրնկախիթի ախտորոշումն ու բուժումն իրականացվում է օրթոպեդի կողմից՝ գնահատելով կլինիկական դրսևորումները: Պաթոլոգիան հստակեցնելու և դրա զարգացման աստիճանը գնահատելու հիմնական միջոցը ռենտգենոգրաֆիան է: Պատկերը հստակ ցույց է տալիս ոսկրերի գերաճը, դրանց ձևը, տեղակայումը և չափը:

Ախտորոշման հիման վրա բժիշկը որոշում է հիվանդության տեսակը և սահմանում անհրաժեշտ բուժում: