Կոշտուկներ

+37444 43 09 44
+37460 43 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Կոշտուկներ

պոդոլոգիական խնդիրներ

Կոշտուկը փոքր դիամետրով հիպերկերատոզի տարատեսակ է (2մմ-2սմ): Այն առաջանում է մեկ կետի վրա մշտական հենման կամ շփման արդյունքում:

Կոշտուկը մաշկի որոշակի եղջերացող հյուսվածք է և չի դասվում գոյացությունների շարքին: Կոշտուկի ցանկացած տեսակ օժտված է ցավային հատկությամբ և ցուցված է հեռացման:

Տարբերում են ըստ ձևի՝

փափուկ (clavus molle)
հարեղնգային (clavus subungales)
պինդ (clavus durum)

Ըստ էթիոլոգիայի՝

անոթային
նեյրոֆիբրոզ
հանգուցիկային
հոդային
ոսկրային
ջլային

Կոշտուկները տեղակայվում են ոտնաթաթի մետատարզալ հատվածում և 2-5-րդ մատերի շրջակայքում: Կոշտուկների հեռացումը վերջնական է, եթե վերացվում է նաև առաջացման հիմնական պատճառը: Հետևաբար, անհրաժեշտ է կրել ճիշտ կոշիկներ, հետևել ոտնաթաթի դեֆորմացիային, ինչպես նաև կատարել ոտնաթաթի ամենամսյա բժշկական խնամք: