Կոճ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Կոճը (Hallux Valgus) ոտքի մեծ մատի պաթոլոգիական դեֆորմացիան է, որի հետևանքով առաջին մատը թեքվում է դեպի ճկույտը, իսկ ոտքի կողային մասում առաջանում է կոնաձև գերաճ:
Կոճը հանգեցնում է անհարմարությունների ու անտանելի ցավերի: Այն հանկարծակի չի հայտնվում. զարգացումը տևում է մի քանի տարի:

Հիվանդությունը հիմնականում հանդիպում է կանանց մոտ: Այն ունի ժառանգական բնույթ, բայց բժշկական ուսումնասիրությունները հաստատում են դրսեւորման մի շարք այլ պատճառներ ևս՝

հարթաթաթություն
ոտքի բնածին արատներ
անհարմար կոշիկներ
գերծանրաբեռնվածություն (երկարատև կանգնած աշխատանք)
գիրություն (ոսկորների և հոդերի վրա ծանրաբեռնվածության ավելացում)
շաքարային դիաբետ (հիվանդությունը հանգեցնում է արյան շրջանառության խանգարման, ջլերի, հյուսվածքների և մկանների ֆիզիոլոգիական կամ պաթոլոգիական ատրոֆիայի)
հղիություն
տրավմաներ

Hallux Valgus-ի հիմնական ախտանշանը քայլելիս ոտքերի շրջանում ցավն է: Ցավը կարող է լինել ինչպես տանելի, այնպես էլ սուր, «այրող»:

Ախտորոշումը կատարվում է թերապևտի, օրթոպեդի, վիրաբույժի կողմից հետազոտվելուց և մեզի և արյան ընդհանուր թեստերից հետո: Ախտորոշումը կատարվում է պոդոսկոպիկ հետազոտությամբ, հատուկ չափումներով կամ ռենտգեն հետազոտությամբ։