Հարթաթաթություն

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Հարթաթաթություն

Հարթաթաթությունը ոտնաթաթի դեֆորմացիա է՝ կամարի կորության բացակայությունը, երբ հարթվում են երկայնակի կամ լայնակի կամարները:

Լայնակի հարթաթաթության դեպքում ոտնաթաթի լայնակի կամարը հարթվում է, նրա առաջին մասը հենվում է ներբանային բոլոր հինգ ոսկրերի գլխիկների վրա, այլ ոչ թե առաջինի և հինգերորդի, ինչպես նորմալ ոտնաթաթի դեպքում է: Ոտնաթաթի երկարությունը աճում է, հնարավոր է առաջին մատի շեղում, որի պատճառով միջին մատն ստանում է մուրճանման դեֆորմացիա: Երկայնակի հարթաթաթության դեպքում հարթվում է երկայնակի կամարը, ոտնաթաթը հպվում է հատակի գրեթե ամբողջ մակերևույթին, ոտքերի երկարությունը մեծանում է: Հանդիպում են նաև համակցված տիպերը:

Հարթաթաթությունն ուղիղ համեմատական է մարմնի քաշին. որքան մեծ է զանգվածը, ոտքերի ծանրաբեռնվածությունը, այնքան ցայտուն են գանգատները: Հարթաթաթությունը լինում է բնածին և ձեռքբերովի․ դեպքերի միայն 3 տոկոսն է բնածին, որն արտահայտվում է միայն 4-5 տարեկանից հետո:

Առաջացման պատճառները

ժառանգական նախահակվածություն
գերքաշ
ոտնաթաթի ոսկրերի և կոճի վնասվածքներ
ոտնաթաթերի գերծանրաբեռնվածություն
ոչ ճիշտ ընտրված կոշիկ
կանգնած դիրքով երկարատև աշխատանք (վարսավիրներ, վաճառողներ)

Ախտանշանները

ոտքերի հոգնածություն
ոտնաթաթի, ազդրի մկանների, գոտկատեղի ցավեր
ոտնաթաթերի այտուցվածություն
քայլքի փոփոխություն

Ախտորոշումը

Հարթաթաթության նախնական ախտորոշումը կարող է կատարվել օրթոպեդի կողմից ՝ հիմնվելով պոդոսկոպով ստացված ֆիզիկական հետազոտության կամ պատկերների վերլուծության վրա: Որոշվում են ոտնաթաթի և կոճի հոդի անատոմիական նշանների տեղակայման ճշգրտությունը, ոտքի շարժման շրջանակը և շեղման անկյունները, կամարների և մկանների արձագանքը քաշին, քայլքի առանձնահատկություններին: Հնարավոր է հավելյալ գործիքային հետազոտությունների անհրաժեշտություն։