Գորտնուկներ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Գորտնուկներ

Գորտնուկները վիրուսային բնույթի ոչ բորբոքային հանգուցային բարորակ գոյացություններ են, որոնք առաջանում են մաշկային ծածկույթներին:

Առաջացման պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է, որը ներթափանցում է օրգանիզմ նույնիսկ ամենափոքր քերծվածքների և ճաքերի միջոցով: Գորտնուկով վարակելիությունը տեղի է ունենում շփման ճանապարհով, անմիջապես վարակակրի կամ առարկաների (որոնք կրում են իրենց վրա տվյալ վիրուսը) հետ շփման միջոցով:

Գորտնուկների առաջացմանը նպաստող գործոններն են՝

մաշկային ամբողջականության խախտումը, տրավմատիզացիան,
մաշկի չորությունը,
վեգետոնևրոզները կամ հիպերհիդրոզը,
մատերի վատ արյունամատակարարումը:

Այս հիվանդությամբ վարակվելուն հակված են՝

թույլ իմունային համակարգով անձինք,
ստրեսա ոչ կայուն անձինք,
դիաբետիկները,
դեռահասներն ու տարեցները:

ՊՈԴՈԿԼԻՆԻԿ-ում կիրառվում են անցավ և արդյունավետ բուժման եղանակներ`

Հակավիրուսային թերապիա, որը նշանակվում է միայն բժիշկ-մաշկաբանների կողմից
Լազերոթերապիա
Պլազմոթերապիա
էլեկտրակոագուլյացիա