Էկզոստոզ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Էկզոստոզ

ոտնաթաթի ախտահարում

Էկզոստոզը ոսկրային կամ աճառային հյուսվածքից ձևավորվող բարորակ գերաճ է: Բնութագրվում է՝ մեծ մատի շրջանում ցավով, թմրածությամբ և քայլքի ժամանակ անհարմարության զգացողությամբ:

Էկզոստոզը արտահայտվում է

եղնգաթերթիկի դեֆորմացիայի ձևով
հարեղնգային թմբիկի գերաճով
ընդհանուր մատի էսթետիկ տեսքի վատացումով

Առաջացման պատճառները

վնասվածքներ
սնուցման խանգարումով ուղեկցվող հիվանդություններ
մատների խրոնիկ վնասում (նեղ, փոքր կոշիկ)
քրոնիկ բորբոքում ներաճի ժամանակ
ոտքերի խնամք

Զարգացող էկզոստոզը ընկճում է եղունգի բնական աճը։ Լուծումը միակն է. ՊՈԴՈԿԼԻՆԻԿ ձեռքերի և ոտքերի բուժման և խնամքի կենտրոնում կատարվում է ոտնաթաթի առաջին մատի էկզոստոզի հեռացում՝ փոքր ինվազիվ միջամտություն՝ տեղային անզգայացմամբ: Տևողությունը՝ 30-40 րոպե:

Հեռացումից հետո անհրաժեշտ է հետևել եղունգի աճին և խորհրդակցել բժիշկ -պոդոլոգի հետ, կարգավորել եղունգի աճը հատուկ թիթեղների միջոցով: Քայլել թույլատրվում է միջամտությունից անմիջապես հետո։ Միջամտությունը անցնում է անարյուն և կատարվում է փոքր կտրվածով։ Կարերը հանվում են 10 օր հետո:

ոտքերի բժշկական խնամք