Եղունգների դեֆորմացիա

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Եղունգների
դեֆորմացիա

պոդոլոգիական խնդիրներ

Օնիխոդիստրոֆիաները եղունգների ձևաբանական փոփոխություններն են, որոնք զարգանում են հոդաեղնգային ապարատի վրա՝ էկզոգեն կամ էնդոգեն ազդակների ներգործությամբ: Խախտվում է տրոֆիկան:

Օնիխոդիստրոֆիաները (օնիխոպատիաներ, եղնգաթերթիկների ձևախեղում) հաճախ մաշկային, սոմատիկ կամ այլ բնույթի հիվանդությունների հետևանք են (անհրաժեշտ է ընդհանուր կլինիկական հետազոտություններ անցկացնել, որոնք հնարավորություն կտան ախտորոշել մի շարք վտանգավոր հիվանդուևթյուններ դեռևս զարգացման վաղ շրջանում):

Եղունգների ախտաբանության շուրջ 50 տոկոսը օնիխոդիստրոֆիաներ են, իսկ մյուս 50 տոկոսը՝ օնիխոմիկոզներ: Օնիխոդիստրոֆիաների դեպքում ախտահարվում են թե ձեռքերի, թե ոտնաթաթերի եղունգները, երբեմն՝ համաժամանակ: Ախտահարումը կարող է դրսևորվել նորմոտրոֆիկ, ատրոֆիկ և հիպերտրոֆիկ կազմափոխություններով:

Օնիխոդիստրոֆիաների զարգացմանը նպաստող էկզոգեն գործոններ

վնասվածքները
խոնավեցումը
սնկային ինվազիան
քիմիական նյութերի (դեղորայքի) ազդեցութւյունը

Օնիխոդիստրոֆիաների զարգացմանը նպաստող էնդոգեն գործոններ

եղունգների բնածին հիվանդություններ
եղունգների այլ վարակական հիվանդություններ (այդ թվում՝ մանրէային պարօնիխիա, հերպես, քոս և այլն)
մաշկային մի շարք հիվանդություններ (պսորիազ, էկզեմա, կարմիր տափակ որքին)
ուռուցքային ախտաբանություն, այդ թվում՝ բարորակ (գորտնուկներ, մուկոիդ կիստաներ, սուբունգվալ էկզոստոզներ, գլոմուս ուռուցքներ և այլն) և չարորակ (տափակ բջջային քաղցկեղ, բազալ բջջային քաղցկեղ, մելանոմա)
ներքին հիվանդություններ (սրտի և թոքերի խրոնիկական հիվանդություններ, լյարդի ցիրոզ, նեֆրոտիկ համախտանիշ):

Օնիխոդիստրոֆիաների ընդհանուր տեսակները

եղունգների ձևի փոփոխությամբ բնորոշվող օնիխոդիստրոֆիաներ
եղունգների մակերեսային ծածկույթի փոփոխությամբ բնորոշվող օնիխոդիստրոֆիաներ
եղունգների հաստության փոփոխությամբ բնորոշվող օնիխոդիստրոֆիաներ
եղունգների երանգի փոփոխությամբ բնորոշվող օնիխոդիստրոֆիաներ

Բուժումը

Բուժումը համալիր է՝ պատճառագիտական, ախտածագումնային: