Ինչու դիմել մեզ

+37444 43 09 44
+37460 44 09 44


երկ – շբթ․ 10։00 – 19։00


երկ – շբթ․ 10։00 – 19։00

Ինչու՞
դիմել մեզ

Մեր կենտրոնում աշխատում են բարձր որակավորմամբ բժիշկներ: Մոտեցումը պացիենտի խնդրին ցուցաբերվում է համակցված. բարձր որակավորմամբ բժիշկ-մասնագետների համագործակցության շնորհիվ արդյունքը լինում է բազմապրոֆիլ և լիարժեք: Մեր բժիշկները մշտապես տեղեկացված են ոլորտի նորամուծություններին, պարբերաբար մասնակցում են վերապատրաստման դասընթացներին:
Բոլոր նեղ մասնագետները՝ մաշկաբան, էնդոկրինոլոգ, օրթոպեդ, բացի նեղ մասնագիտացումներից, մասնագիտացել են նաև պոդոլոգիական ծառայությունների գծով:

Մեր կենտրոնում բարձր որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի խորհրդատվությունն անվճար է:
Անվճար խորհրդատվությունը ներառում է.

  • Զննում բժշկի կողմից
  • Հիվանդի խոսքից մանրամասն անամնեզի հավաքում
  • Ախտորոշում
  • Հնարավոր բուժումների առաջադրում
  • Արդեն կատարված ախտորոշման փաստաթղթերի ուսումնասիրություն

Գրանցվեք հիմա, մոտեցեք առանց հերթի: Ձեր խնդրին անհատական մոտեցումը երաշխավորված է:

Հեռ. 060 440944

Մեր կլինիկան գտնվում է Երևանի հենց սրտում՝ մեզ մոտ բերող ուղիները շատ են, գալիս է անգամ ամենաարագընթաց տրանսպորտը՝ մետրոյի կայարանը մեր կողքին է:
Մթնոլորտը ջերմ է, տարածքը՝ հարմարավետ, բոլոր բաժինները տեղակայված են մեկ հարկում, իսկ դա նշանակում է, որ ոտնաթաթի խնդիրներով, տեղաշարժման դժվարություններ ունեցողներըստիպված չեն լինի հարկից հարկ տեղափոխվել:
Հյուրընկալությունը՝ բարձր մակարդակի վրա, հնարավորությունները՝ հավասար բոլորի համար. մեր կլինիկայի մուտքին տեղադրված է թեքահարթակ: Առկա է կայանատեղի:

Մեր բոլոր պրոցեդուրաները կատարելապես անվտանգ են՝ շնորհիվ ախտահանման ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխանող տեխնոլոգիաների և ախտահանող բարձրակարգ նյութերի: Օգտագործվում են մեկանգամյա օգտագործման պարագաներ: Օդի ախտահանման նպատակով յուրաքանչյուր հաճախորդից հետո 15 րոպե սենյակն ախտահանվում է, միացվում են ուլտրաճառագայթային հակաբակտերիալ լամպեր (Облучатель-рециркулятор):

Հաճախորդների սպասարկման գրագետ մոտեցման շնորհիվ բացառվում են հերթերը:

Ադմինիստրացիան աշխատում է սպասարկման հատուկ մշակված ծրագրի` հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգի միջոցով:

Գրանցման, հաճախորդին տեղեկացման, հիշեցման գործընթացները կազմակերպում է համակարգված. բոլորը սպասարկվում են իրենց ժամին:

CRM-ը հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման ավտոմատացման ամբողջական համակարգ է: Այն իր մեջ ներառում է մարկետինգի, վաճառքի և հաճախորդների սպասարկման լավագույն համաշխարհային փորձը:

Կենտրոնն աշխատում է գերմանական նորագույն սարքավորումներով, որոնք
ապահովում են ատրավմատիկ, արագ ու որակյալ աշխատանք։ Առկա է գերմանական հատուկ պոդոլոգիական ամենավերջին սերնդի
լազերային ապարատ։

Կենտրոնը հավատարիմ է որակի ապահովման իր հանձնառությանը, դա է
պատճառը, որ մենք կիրառում  ենք բացառապես ժամանակակից
ու նորագույն սարքավորումներ: 

Լավագույն մասնագետները ոլորտում

  • ՊՈԴՈԿԼԻՆԻԿ բժշկական կենտրոնում պոդոլոգիական և պոդիատրիկ բոլոր ծառայություններն իրականացնում են բարձր որակավորմամբ բժիշկները՝ մաշկաբան, օրթոպեդ, էնդոկրինոլոգ:
  • Կենտրոնում կիրառվում են բուժման արդյունավետ մեթոդներ:
  • Բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում՝ կատարելագործելով և արդյունավետ համատեղելով իրենց նեղ մասնագիտական ու պոդոլոգիական գիտելիքները՝ կլինիկայում և Հայաստանում ապահովելով աննախադեպ որակ:
  • ՊՈԴՈԿԼԻՆԻԿ-ի բժիշկները, ունենալով ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ և լինելով Հայաստանում առաջինները, նպաստել են պոդոլոգիայի ստեղծմանն ու զարգացմանը:
  • Կենտրոնն իրականացնում է վերապատրաստումներ ոլորտի այլ մասնագետների համար՝ նպատակ հետապնդելով Հայաստանում զարգացնել մատուցվող պոդոլոգիական ծառայությունների որակը:

Թիմային աշխատանք

  • Ամենաբարդ խնդիրներին ցուցաբերվում է համակցված մոտեցում, որի շնորհիվ արդյունքը լինում է բազմապրոֆիլ և լիարժեք:
  • Բոլոր նեղ մասնագետները՝ մաշկաբան, էնդոկրինոլոգ, օրթոպեդ, բժշկական գիտելիքներին զուգահեռ կիրառում են պոդոլոգիական նորամուծություններ:

Խորհրդատվություն

Podoclinic բժշկական կենտրոնում բարձր որակավորում ունեցող բժիշկ-մասնագետի խորհրդատվությունը ներառում է.

⦁Զննում բժշկի կողմից
⦁Հիվանդի խոսքից մանրամասն անամնեզի հավաքում
⦁Ախտորոշում
⦁Հնարավոր բուժումների առաջադրում
⦁Արդեն կատարված ախտորոշման փաստաթղթերի ուսումնասիրություն
⦁Անհրաժեշտության դեպքում լաբորատոր հետազոտությունների նշանակում կամ ուղղորդում:

Խորհրդատվության արժեքը` 5.000 դրամ

Եթե առաջնային այցը ներառում է միջամտություն և բուժման նշանակում, ապա խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է:

Գրանցվեք հիմա, մոտեցեք առանց հերթի: Ձեր խնդրին անհատական մոտեցումը երաշխավորված է:

Հեռ. 060 440944

պոդոլոգիական կենտրոն

Գների արդարացված համակարգ

  • Մանրակրկիտ մշակված գնային համակարգ. յուրաքանչյուր ծառայության համար՝ կախված հիվանդության բարդության աստիճանից գնային համակարգը սահմանված է ճկուն և արդարացի՝ հասանելի յուրաքանչյուրին:
  • Յուրաքանչյուր ամիս գործում է 3-4 ակցիա, որոնք հնարավորություն են տալիս ծառայությունների ամենալայն սպեկտրից օգտվելու հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների:

Հարմար վայր, կայանտեղի և թեքահարթակ

  • ՊՈԴՈԿԼԻՆԻԿԸ գտնվում է Դերենիկ Դեմիրճյան փող. 1 հասցեում, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ:
  • Կենտրոնը տեղակայված է նորակառույցի առաջին հարկում, որտեղ միևնույն վայրում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հենաշարժողական խնդիրներ ունեցող այցելուների համար:
  • Առկա են թեքահարթակ և կայանատեղի:
  • Սպասասրահը հարմարավետ է և հյուրընկալ:

Ստերիլիզացիան և անվտանգությունը՝ գերակայություն

  • Գործիքների ախտահանումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող տեխնոլոգիաներով և ախտահանող բարձրակարգ նյութերով:
  • Ստերիլիզացիան իրականացվում է եվրոպական ժամանակակից B դասի ախտահանիչ սարքավորմամբ՝ Euronda E9 MED ավտոկլավով:
  • Ծառայությունները կատարվում են մեկանգամյա օգտագործման պարագաներով:
  • Բոլոր ծառայություններից հետո տրամադրվում է 15 րոպե ժամանակ կաբինետներում մակերեսների և օդի ախտահանման համար:
  • Միացվում են ուլտրաճառագայթային հակաբակտերիալ լամպեր:

Սպասարկում առանց հերթերի

  • Հաճախորդների սպասարկման կանոնակարգված աշխատանքի շնորհիվ բացառվում են հերթերը:
  • Ադմինիստրացիան աշխատում է սպասարկման հատուկ մշակված ծրագրի` հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման CRM համակարգի միջոցով:
  • Մենք խնայում ենք ձեր ժամանակը՝ գրանցման, հաճախորդին տեղեկացման, հիշեցման գործընթացները կազմակերպելով համակարգված:
  • CRM ծրագիրը գեներացնում է վիճակագրություն. կարող ենք ցանկացած պահի տրամադրել ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան:
  • Կենտրոնում աշխատում են գերմանական նորագույն սարքավորումներով՝ GERLACH TECHNIK, SATURN AT MICRO, PodoTRONIC (S40), PodoTRONIC (Finessaqua), որոնք ապահովում են ատրավմատիկ, արագ և որակյալ աշխատանք։
  • Առկա է գերմանական հատուկ ժամանակակից պոդոլոգիական լազերային ապարատ՝ Diode laser 1064 nm (Nail Fungus), որն արագացնում և կարճացնում է բուժման ընթացը՝ որպես կոմպլեքսային թերապիա: Այն լավագույնն է եղունգների սնկային ախտահարման, մաշկի բարորակ նորագոյացությունների, ոսկրային դեֆորմացիաների բուժման համար:
  • Մազահեռացման իսպանական նոր սերնդի դիոդային Primelase HR excellence լազերային սարքն ապահովում է գերարագ արդյունք, բոլոր տիպի մաշկի համար է, անցավ, բարձրակարգ արդյունավետությամբ: Այն բնութագրվում է որպես լազերային էպիլացիայի ոսկե ստանդարտ:

Տնայց

ՊՈԴՈԿԼԻՆԻԿ բժշկական կենտրոնը ծառայություններ մատուցելիս առաջնորդվում է հաճախորդների համար առավելագույն հարմարավետության սկզբունքով: Դա է պատճառը, որ կենտրոնն ապահովում է բժշկական և էսթետիկ ծառայությունները տնային պայմաններում: Օգտվեք բոլոր ծառայություններից՝ առանց տնից դուրս գալու. մեր մասնագետները կայցելեն ձեր բնակարան, հարկավոր է միայն նախապես օր և ժամ ամրագրել:

Բժշկական տուրիզմ

  • Մեր կենտրոնը Հայաստան այցելող զբոսաշրջիկների և այստեղ բնակվող օտարազգիների վստահելի հաստատությունն է:
  • Հայաստանի դյութիչ բնությունն ու թարմ օդը վայելելուց, երկրի թաքնված գանձերը բացահայտելուց, հուշարձաններ և լեռնագագաթներ այցելելուց հետո զբոսաշրջիկներն իրենց հոգնածությունը կարող են թոթափել ՊՈԴՈԿԼԻՆԻԿ կենտրոնում:
  • Ձեր ոտքերը նոր նվաճումների կպատրաստեն մեր հոգատար մասնագետները:
  • Մերսում, էսթետիկ ու բժշկական խնամք. ահա թե ինչ է պետք ձեզ՝ կրկին առույգ ու թարմ հաջորդ արշավին պատրաստվելու համար:
  • Կենտրոնում զբոսաշրջիկները շփման խնդիրներ չունեն. մեր ադմինիստրատորները գերազանց տիրապետում են օտար լեզուների:

Նվիրե՛ք հոգատարություն

  • Մեր կենտրոնի «Նվեր քարտ»-երը թույլ կտան Ձեր սիրելիներին նվիրել առողջ և խնամված լինելու բացառիկ հնարավորություն:
  • «Նվեր քարտեր»՝ թե էսթետիկ, թե բժշկական ծառայություններից օգտվելու համար: Այլևս կարիք չկա երկար ժամանակ ծախսելու նվերի փնտրտուքների վրա, մենք ձեր փոխարեն մտածել ենք՝ հոգատարության և հմայքի քարտերը սպասում են հասցեատերերին:
  • Ճիշտ ժամանակն է հոգ տանելու նաև մեր ընտանիքների մեծահասակ անդամների նկատմամբ․ տրամադրենք նրանց առողջ ու խնամված լինելու հնարավորություն, քանի որ նրանց նվիրվածությունը թույլ չի տալիս, որ ժամանակ տրամադրեն իրենց առողջությանը հետևելուն։
  • «Նվեր քարտերը» լավագույնն են նաև մեր սիրելի տարեցների համար։