Էկզեմա

New Project (4)-min

Էկզեման մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ մաշկի վրա առաջանում են վեզիկուլաներ (փոքր հեղուկային բշտիկներ), ուղեկցվում է քորով, էրիթեմայով և ցանով: Հիվանդությանը բնորոշ են հաճախակի սրացումները (ռեցիդիվ):

Բշտիկները հիշեցնում են ջրի եռման ժամանակ առաջացող պղպջակներ, դրանք նաև ուժեղ քոր են առաջացնում՝ մաշկը եռալու տպավորություն ստեղծելով. այդտեղից էլ առաջացել է հիվանդության անվանումը՝ հունարեն eczeo բառից. նշանակում է եռալ:

Հիվանդության ախտանշաններն են.

մաշկի չորություն
քոր
հանգույցիկներ և շճային հեղուկով լցված բշտիկներ (միկրովեզիկուլներ), որոնք քորելիս կամ քերծվելիս արագորեն բացվում կամ պայթում են՝ առաջացնելով կաթիլային թացությամբ մակերես (սուր թաց էկզեմա), որը հետագայում կեղևապատվում է
կարմրություն (էրիթեմա)
էրոզիաներ
հաստացած, կոպտացած և ճաքճքած թեփոտ մաշկ
երկրորդային վարակ

Տեղակայումը

Բշտիկներն առաջանում են հիմնականում վերին և ստորին վերջույթներին, դեմքին, իրանին:

Բուժում

Իրականացվում է տեղային և համակարգային դեղորայքային բուժում:

Խորհուրդ բուժառուին

Ձեռնպահ մնալ գլյուկոկորտիկոստերոիդային դեղորայքի օգտագործումից, դիմել մասնագետի, բուժումն իրականացնել բացառապես բժշկի նշանակումներով: