Դերմատոմիկոզ

dermatomikoz

Մաշկի սնկային ախտահարումները մաշկային հիվանդությունների խումբ են, որոնք պայմանավորված են սնկային վարակով:

Առաջացմանը նպաստող հանգամանքներն են խոնավությունն ու տաք միջավայրը: Առավել հանդիպող տարատեսակներն են ոտնաթաթի մաշկի սնկախտները:

Մաշկի սնկային ախտահարումները կարող են լինել մարմնի տարբեր հատվածներում՝ սկսած ոտնաթաթերից, ձեռքերից, որովայնի շրջանից, ներառել դեմքն ու գլխամաշկը:

Մաշկի սնկային ախտահարումները հիմնականում հարուցվում են երեք տեսակի սնկերի միջոցով՝ միկոսպորա, տրիխոֆիտիա, էպիդերմոֆիտիա:

Մաշկի սնկային ախտահարման ախտանշաններն են՝

մաշկի կարմրավուն ցանավորումները
բշտիկները
թեփոտումը
քորը
ճաքերը

Բուժում

Իրականացվում է տեղային և համակարգային հակասնկային թերապիա՝ կախված բարդության աստիճանից, հիվանդի գանգատներից ու հիվանդության երկարատևությունից:

Խորհուրդ բուժառուին

Առանց լաբորատոր հետազոտությունների և առանց բժշկի նշանակման չկիրառել հակասնկային միջոցներ:

Անկախ ամեն ինչից միշտ լողանալուց հետո ամբողջ մարմինը պետք է լավ չորացնել՝ հատկապես միջմատային հատվածները, թևատակերը, աճուկային հատվածը, կրծքի շրջանը: Լողավազաններից անհրաժեշտ է օգտվել անձնական հիգիենիկ հողաթափերով: